ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ–ն կոչ է անում անձնագիրը ուրիշի չտալ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում հանրապետության քաղաքացիներին անձնագրային տվյալներով հետաքրքրվող անձանց նման անհարկի տեղեկատվություն չտրամադրել,նման կոչով է հանդես եկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, արձագանքելով որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված լուրերին, թե քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում։
«Չնայած անձնագրային տվյալների հավաքագրումը չի կարող որևէ կերպ ազդել ընտրողի ազատ կամքի արտահայտության վրա կամ ընտրական գործընթացի խաթարման հիմք հանդիսանալ, այդուհանդերձ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից դիմում եմ Հանրապետության ընտրողներին՝ կոչ անելով անձնագրային տվյալներով հետաքրքրվող անձանց նման անհարկի տեղեկություններ չտրամադրել», - հայտարարում է Ազարյանը։
Միաժամանակ նա նշել է, որ ընտրական գործընթացների հետ կապված՝ անձնագրային տվյալների անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն ընտրական հանձնաժողովի անդամների կամ թեկնածուների վստահված անձանց նշանակման դեպքերում։
