Քարոզեք ոչ աշխատանքային ժամերին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, փետրվարի 7-ին ՀՀ կառավարության հերթական նիստի սկզբում, ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից երեք շաբաթ անց, քվեարկությունից 10 օր առաջ ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` հատուկ ուշադրություն դարձնել իրենց համակարգի աշխատողների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու գործընթացում ՀՀ օրենսդրության պահանջները խստագույնս պահպանելուն եւ ըստ այդմ` ձեռնպահ մնալ աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչություն իրականացնելուց: