ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հերթական մոնիտորինգը հայ–ադրբեջանական շփման գծում
Ադրբեջանական աղբյուների համաձայն փետրվարի 12-ի ժամը 23։50-ից մինչեւ փետրվարի 13-ը ժամը 00։15 Հայաստանի Տավուշի մարզից գնդակոծվել է Ադրբեջանի տարածքը Կոհա Նաբի գյուղի մատույցներում։ Ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել։ Զոհեր չկան։
Իսկ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը տեղեկացնում է, որ նախատեսում է փետրվարի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի շփման գծում մոնիտորինգ անկացնել։ Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ նրա դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Ժասլան Նուրտիզանը։ Հայկական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անթալ Հերդիչը եւ Միրոսլավ Վիմետալը։
Source Url:
