ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը փետրվարի 14-ին հանդես է եկել
հետեւյալ հայտարարությամբ
Քննարկելով հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը առաջիկա նախագահական
ընտրությունների ուրվագծում, ներկա քաղաքական իրավիճակի եւ ժողովրդի զարթոնքի հաշվառմամբ բացառելով արդար
ընտրությունների պայմաններում ՀՀ նախագահական ընտարշավը մեկ փուլով ավարտելու
հնարավորությունը
հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպությունների
դիրքորոշումները, քաղաքացիական շարժման մասնակիցների կարծիքը, հարյուր հազարավոր
աջակցող խմբերի դիմումները
փաստելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանը
հանդիսանում է ՀՀ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեը եւ ունի հաղթելու
իրական հնարավորություն
ՈՐՈՇԵՑ
- Ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր միավորումների խնդրին անդրադառնալ
նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո - Պատրաստակամություն հայտնել շուրջ 2000 ընտրատեղամասերի, 41 ընտրատարածքային եւ
կենտրոնական ընտրական հանձնաժողովներում կուսակցության 8000 անդամներով եւ վստահված
անձանցով համադրել ջանքերը այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ պայքարելու
համար բոլոր տեսակի ընտրակեղծիքների, խախտումների եւ զեղծարարությունների դեմ - Դատապարտելով քաղաքական շանտաժը, շահարկումները եւ սեւ քարոզչությունը
իշխանության, այդ թվում նաեւ որոշ ընդդիմադիր ուժերի կողմից՝ կոչ ենք անում
հրապարակային դաշտում պահպանել քաղաքական կոռեկտությունը եւ համագործակցության
ոգին:
Source Url:
