Վթար Զվարթնոց օդանավակայանում

Այսօր վաղ առավոտյան ժամը 4:15-ին թռիչքի պահին Զվարթնոց օդանավակայանում վթարի է ենթարկվել Բելավիա ավիաընկերության Երեւան-Մինսկ չվերթի մարդատար ինքնաթիռը: Թռիչքի պահին ինքնաթիռը բռնկվել է: Ինքնաթիռի 18 ուղեւորները եւ անձնակազմի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: Զոհեր չկան: Զվարթնոց օդանավակայանը փակ է մինչ այն պահը, երբ կավարտվեն թռիչքուղու հետազոտման աշխատանքները: