ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զգուշացնում է
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մի շարք ընտրախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Քրեական հանցագործություններ են համարվում հետեւյալ ընտրախախտումները`
Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը /ՔՕ 149– րդ հոդված/,
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը /ՔՕ 150– րդ հոդված/,
Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը /ՔՕ 151– րդ հոդված/
Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը /ՔՕ 152– րդ հոդված/,
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը /ՔՕ 153-րդ հոդված/,
Քվեարկության գաղտնիությունը խախտելը /ՔՕ 154-րդ հոդված/,
Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը /ՔՕ 1541 – րդ հոդված/,
Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը /ՔՕ 154 2– րդ հոդված/,
Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը /ՔՕ 1543 – րդ հոդված/
Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը /ՔՕ 154 4 – րդ հոդված/
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվական միջոցներին ներկայացուցիչներին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը /ՔՕ 154 5 – րդ հոդված/:
Նմանատիպ խախտումներ արձանագրելու դեպքում, խնդրում ենք, անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին կամ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 56-29-45 հեռախոսահամարով:
