ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ Նախագահ Գարեգին Ազարյանի հայտարարությունը
ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն քվեարկության եւ դրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է:
Նախորդ համապետական ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ զանգվածային լրատվության միջոցներով, հատկապես տպագիր մամուլով (թերթերով), քվեարկության եւ դրան նախորդող օրը հրապարակվում են նախընտրական քարոզչություն պարունակող նյութեր:
Նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումները
բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից դիմում եմ զանգվածային լրատվության միջոցների, հատկապես տպագիր մամուլի ներկայացուցիչներին` կոչ անելով խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջը, այն է` Հանրապետության Նախագահի ընտրությունների նախորդ եւ քվեարկության օրը` ս/թ փետրվարի 18-ին եւ 19-ին, նախընտրական քարոզչություն պարունակող նյութեր չհարապարակել, իսկ հրատարակչություններին` զերծ մնալ նման նյութեր հրատարակելուց:
