Վերջին պահի գրավոր բողոքներ

[19:20]

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր։

Աշտարակի ավելի քան մեկ տասնյակ բնակիչներ գրավոր տեղեկացրել, որ իրենց տների վրա գրանցված են օտար մարդիկ, որոնք մասնակցել են ընտրություններին։

Երեւանի թիվ 1/10 ընտրատեղամասում հանձնաժողովի որոշ անդամներ սպառնում են դիտորդներին։

Թիվ 114, թիվ 71 դպրոցներում եւ Խնկո Ապոր գրադարանում տեղակայված ընտրատեղամասերում անձնագրի փոխարեն 9-րդ ձեւ կոչվող փաստաթղթով քվեարկողների խմբեր են նկատվել։