ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Անստորագիր» քվեաթերթիկներ
[20։15]
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր։
5/28 ընտրատեղամասի մի ընտրող տեղեկացրել է, որ քվեաթերթիկների հակառակ երեսին հանձնաժողովի 3 անդամների ստորագրությունների փոխարեն առկա է ընդամենը երկու ստորագրություն։ ՀՀ ընտրական օրենսգրքի 53 հոդվածի առաջին կետի համաձայն քվեաթերթիկները պետք է ստորագրեն ընտրական հանձնաժողովի երեք անդամ։ Իսկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 09.02.2008 թիվ 15Ն որոշման համաձայն, եթե քվեաթերթիկ վրա երեք ստորագրություն չկա, ապա քվեաթերթիկը համարվում է անվավեր։
Source Url:
