ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԵՐ-2008» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Հայկական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած որոշ անճշտությունները տեսնելով «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը անհրաժեշտ է համարում տարածել հետեւյալ պարզաբանումը։
Լրատվամիջոցները լուրերը այն մասին, թե «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը արձանագրել է ընտրախախտումներ, մեր տարածած տեղեկությունները սխալ մեկնաբանելու կամ՝ թույր ըմբռնելու հետեւանք են։ ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը հայկական ավելի քան 50 լրատվամիջոցներին ուղարկել է նախաձեռնության թեժ հեռախոսագծով ՀՀ քաղաքացիներից ստացված ահազանգերի մասին տեղեկություններ։ Ընդգծում ենք, մենք տարածել ենք միայն ՀՀ քաղաքացիներից ստացված ահազանգերի մասին տեղեկություններ, որոնք չի կարեի մեկնաբանել «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակի արձանագրած [u]փաստեր[/u]։
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենաները արձագանքել են այդ ահազանգերին, ինչի մասին ամփոփ տեղեկությունը անպայման կտրամադրվի ԶԼՄ–ներին։
