Հեռացողներ կային

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» գրասենյակը երեկ եւ այսօր բազմաթիվ ահազանգեր էր ստանում, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիներին ստիպում եւ պարտադրում են ներկա լինել Հայաստանի հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին: Ցավոք քաղաքացիները, տարբեր պատճառաբանություններում խուսափում էին ներկայանալ:

Ժամը 15:00-ին Սերժ Սարգսյանը հանրահավաք էր հրավիրել հանրապետության, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Ազատության հրապարակում: Լինելով տեղում, ականատես եղանք հետեւյալ երեւույթին: Շատ միտինգավորներ հանրապետության հրապարակից հեռանում էին դեպի Ազատության հրապարակ, միանում այնտեղ հավաքված միտինգավորներին: