ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երբ են մեքենան տանում հատուկ տարածք
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ կային, թե ՀՀ ոստիկանությունը հատուկ
տարածք՝ տուգանային հրապարակներ է տանում Ազատության հրապարակի մատույցներում
կայանած բոլոր ավտոմեքենաները՝ սխալ վայրում կայանելու համար։ Սակայն, ինչպես
տեղեկացանք «Աքիլես» հասարակական կազմակերպությունից, սխալ կայանելու համար
տրասպորտային միջոցը հատուկ տարածք տանելու իրավունք ոստիկանությունը չունի։
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով է կարգավորում
տրասպորտային միջոցների նկատմամբ ոստիկանության այս կամ այն գործողությունը։
Համաձայն նշված օրենքի 18, 18-1, 18 պրիմ հոդվածներով են սահմանված այն դեպքերը,
երբ կարելի է տրասպորտային միջոցի երթեւեկությունը արգելել, կամ տրասպորտային
միջոցի վրա արգելք դնել։ Դրանք են.
- Ոչ սթափ վիճակում վարելը
- Մեքենա վարելու իրավունքից զրկված լինելով վարելը
- Տվյալ կարգի տրասպորտային միջոց վարելու իրավունք չունենալը
- Վարորդը իր մոտ վարորդական վկայական չունի
- Վարորդական վկայականը կեղծ է կամ՝ ուժը կորցրած
- Առանց վարորդական վկայականում նշված պարագաների կամ փաստաթղթերի վարելը
- Կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց վկայագրի վարելը
- Կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով վարելը
- Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի վարելը
- Մեքենայում գտնվող անձը հետախուզման մեջ է
- Հիմնավոր կասկածներ կան, որ մեքենայում գտնվող անձը հետախուզման մեջ է
- Մեքենա պատճառ է դարձել ճանապարհատրասպորտային պատահարի եւ մարդկանց վնաս է հասցվել
- Առանց թույլատրության առկայծող փարոսիկներ են տեղադրված
- Կահավորված է կեղծված, փոփոխված, ջնջված համարներ ունեցող ագրեգատներով
Source Url:
