ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրդեհվել է տոնավաճառի կրպակաշարերից մեկը
Այսօր ժամը 14:00 մատույցներում հրդեհվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի հարեւանությամբ տեղակայված տոնավաճառի կրպակաշարերից մեկը, ընդհանուր՝ 150 քմ տարածք։ ՀՀ փրկարար ծառայության տվյալներով հրդեհը շատ արագ մարվել է, կա մեկ տուժած, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարար ծառայության նախնական տվյալտերով հրդեհի պատճառը եղել է գազի բալոնի պայթյունը։ Հրդեհի վայրից ոչ շատ հեռու՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքում մարդիկ չէին բացառում այն տարբերակը, որ հաշվի առնելով, որ Խաչատուր Սուքիասյանը այսօր Լեւոն Տեր–Պետրոսյանի կողքին է, կրպակաշարը դիտմամբ են հրդեհել՝ Սուքիասյանների ընտանիքին նյութական վնաս պատճառելու համար։
Source Url:
