ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջարկներ եւ խորհուրդներ Ռոբերտ Քոչարյանից
Երեւանի քաղաքային իշխանությունները արտակարգ դրության վերացումից հետո դեռ մի որոշ ժամանակ չպետք է արտոնեն երթեր, ցույցեր, ի պատասխան արտակարգ դրության վերացումից հետո հանրահավաքներ անելու ընդդիմության պատրաստակամության մարտի 5-ին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաեւ ասել է, որ եթե լինեն չարտոնված հանրահավաքներ, իշխանությունները դրանց կարձագանքեն առանց հապաղելու, խուսափելու համար մարտի 1-2–ի ողբերգական իրադարձությունների կրկնությունից։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ հարկ է համարել ներկայացնել իր մոտեցումները հանրահավաքների անցկացման կարգի վերաբերյալ։ Մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, կարելի է սահմանել, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ կարելի է անել շաբաթական երկու անգամից ոչ ավել։ Ըստ նրա այս դեպքում հնարավոր կլիներ բացառել տեղի ունեցած իրադարձությունները։ Անընդհատ հանրահավաքների 9-րդ օրը մարդիկ արդեն փսիխոզի մեջ էին եւ հանրահավաքների կազմակերպիչներին գործնականում ասելու բան չկար, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը ասել է նաեւ, որ այսօր չի տեսնում արտակարգ դրության ժամկետը կրճատելու կամ երկարաձգելու պատճառներ եւ հավելել, որ անկարգությունների կազմակերպիչներից շատերի գտնվելու վայրը հայտնի չէ եւ արտակագ դրությունը վերացնելուց առաջ հարկ է համոզվածություն ունենալ, որ մարտի 1-2–ի իրադարձությունները չեն կրկնվի։
Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ իր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Այս առթիվ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Արմեն Հարությունյանը իր ամենաանհաջող կադրն է. «իրավիճակին չի տիրապետում եւ չի հասկանում ինչի մասին է խոսում»։ Ռոբերտ Քոչարյանը բոլորին խորհուրդ է տվել հիշել, որ ՀՀ քաղաքացին աշխատում է Հայաստանի համար, ոչ թե՝ Ստրասբուրգի։
