27 կասկածյալ, 26 մեղադրյալ

Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների գործով արդեն կա 26 կալանավորված եւ 27 ձերբակալված անձ, հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Ըստ նրա, 27 հոգին կասկածյալի կարգավիճակում են, եւս 26 անձ արդեն ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրանց առաջադրվել են մեղադրանքներ` Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Խոսքը վերաբերում է 225 պրիմ («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը»), 225 («Զանգվածային անկարգություններ»), 316 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներին», հայտարարել է Սոնա Տռուզյանը:

Կան նաեւ մեծ թվով հետախուզվողներ, որոնց անունները չեն հրապարակվում` ելնելով նախաքննության շահերից: