ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան եկել է ճնշելու
Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, երեկոյան Բրայզան, որը Երեւան է ժամանել Բաքվից, հանդիպելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Մեթյու Բրայզան ասել է, որ մտադիր է Երեւանում խստորեն դատապարտել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները. «Մենք պարզապես դատապարտում ենք բռնությունը: Դա պարզապես չի կարող կրկնվել», ասել է Բրայզան:
Բրայզան մտադիր է «ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի վերացվի արտակարգ իրադրությունը, եւ խնդրել կողմերին իրենց վիճաբանությունը փողոցներից տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ»:
Մեթյու Բրայզան Հայաստանի կառավարությանը կոչ է անելու վերացնել արտակարգ դրությունը։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին ասել է, թե ինչ է հաղորդելու Մեթյու Բրայզան ՀՀ իշխանություններին. «Նրա հստակ ուղերձներից մեկն է լինելու` ասել Հայաստանի կառավարությանը, որ այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, շատ կարեւոր է, որպեսզի արտակարգ դրությունը վերացվի։ Մենք մտահոգված ենք նաեւ մամուլի, այդ թվում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նկատմամբ այնտեղ կիրառվող սահմանափակումներով: Մենք կցանկանայինք, որպեսզի դրանք վերացվեն»:
Հիշենենք, որ երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ոչ մի պատճառ չի տեսնում արտակարգ դրությունը սահմանված ժամկետից շուտ վերացնելու կամ երկարաձգելու համար:
