Փաստաբանները զորակցում են օմբուդսմենին

Մի խումբ փաստաբաններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ուղղված նամակով անդրադարձել են օմբուդսմենի
մարտի 4-ի հայտարարությանը
։
Նամակում ասվում է



«Մեծարգո պարոն Հարությունյան.



Ուշադրությամբ ծանոթացանք Ձեր 04.03.2008 թվականի հայտարարությանը։ Դրանում
բարձրացվել, վերլուծվել և օբյեկտիվ ու կշռադատված գնահատականի են արժանացել այն
խնդիրները, որոնք այս պահին հուզում են բոլոր նրանց, ում համար անտարբեր չեն Մարդու
Իրավունքները։

Հայտարարությունը մեր տեսանկյունից էլ ավելի արժեքավոր է, քանի որ Ձեր
վերլուծությունները հիմնված են միմյայն Մարդու Իրավունքների և Հիմնարար
Ազատությունների հանրաճանաչ սկզբունքների վրա և, միևնույն ժամանակ, զերծ են որևէ
կողմնակալությունից ու քաղաքական գնահատականներից։

Ուստի հայտարարում ենք, որ մենք համախոհ ենք Ձեզ հետ և պատրաստ ենք
համագործակցության բարձրագույն արժեքների՝ Մարդու Իրավունքների պաշտպանության
հարցում։»



ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ՝

Հ.Ռ.Ալումյան

Ա.Զաքարյան

Լ.Սիմոնյան

Վ.Գրիգորյան

Մ.Շուշանյան

Ա.Գրիգորյան

Ն.Ռշտունի