ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դրությունը ամբողջ հանրապետությունում է
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝
Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային
տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ
Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում
գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները:
- Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց
հանրահավaք կազմակերպել Վանաձորում՝ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր
անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը
գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների
կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով,
որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: - Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն»
շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս
անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել
մեր թերթը:
Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ,
տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական
կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները
նաև այլ բնակավայրերում:
Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի
այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար:
