Լեւոն Տեր-֊Պետրոսյանին կմեղադրեն

Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Այսօր իրավապահները, որոնք հետաքննություն են անցկացնում, բավարար ապացույցներ ունեն Լեւոն Տեր-֊Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար»,֊ - ասել է նախարարը:

«Քննությունը ցույց կտա, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են ներկայացվելու նրան: Քաղաքական դաշտից նա անցել է քրեական դաշտ»,֊ - կարծիք է հայտնել նախարարը:

Գեւորգ Դանիելյանը պաշտպանել է արտակարգ դրություն հայտարարելու որոշումը: «Բռնության, հրկիզման, ավտոմեքենաների ոչնչացման եւ անկարգությունների դեպքերը չեն կարող որակվել որպես քաղաքական գործողություններ: Ցուցարարների ձեռքին հսկայական քանակությամբ զենք եւ զինամթերք է կուտակված եղել»,֊ - նշել է նախարարը:

Գեւորգ Դանիելյանը ասել է, որ արտակարգ դրությունը կարող է վաղաժամկետ վերացվել կամ երկարաձգվել՝ կախված հետաքննության տվյալներից, թե արդյոք անօրինական զենքերը մնո՞ւմ են ընդդիմության կողմնակիցների ձեռքին, թե՞ ոչ: