Արարատ Զուրաբյանը և Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել են

Հայաստանում ձերբակալվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու աջակիցները՝ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը և ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, երեքշաբթի հաղորդել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունը։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով մարտի 2-ի գիշերը զոհվեց ութ մարդ և վիրավորվեց 131-ը։

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների փաստով, որոնք ուղղված էին իշխանությունը բռնի զավթելուն և սահմանադրական կարգի խախտմանը։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 59 անձի։