ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչական դատարանում
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչական դատարանից, 2008 թվականի մարտի 3-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան են մուտքագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա («Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը») վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հետևյալ հայցադիմումները.
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի հայցադիմումները Գագիկ Եղիազարյանին, Սիմոն Աղազարյանին, Գեղամ Վլասյանին, Վարուժան Սիմոնյանին, Գևորգ Առաքելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին.
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հայցադիմումը Նիկոլ Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին.
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցադիմումները Արարատ Զոհրաբյանին, Արամ Կարապետյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Վահան Շիրխանյանին, Գուրգեն Ավետիսյանին, Արթուր Առաքելյանին, Արսեն Սարգսյանին, Վաչագան Սիմոնյանին, Վանիկ Արեյանին, Արտակ Հարությունյանին, Գարիկ Վիրաբյանին, Խաչատուր Ենգիբարյանին, Արթուր Ինջիղուլյանին, Վահան Հարությունյանին, Աշոտ Ավետիսյանին, Ռուբեն Դավթյանին, Համազասպ Գրիգորյանին, Հունան Առաքելյանին, Հարություն Զաքարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին.
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հայցադիմումները Խաչատուր Դավթյանին, Գաբրիել Ավատյանին, Հրաչյա Ղազանչյանին, Հովհաննես Սևլիկյանին, Բագրատ Ղազարյանին, Արտակ Սևլիկյանին, Տիգրան Մովսիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին.
Վարչական դատարան է մուտքագրվել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցադիմումը Վարդգես Սարգսյանին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածի հիման վրա («Քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգի այլ խախտումները») վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։
