Պարտակել է Սասուն Միքայելյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին 15.03.08թ. առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Հովհաննես Մխոյանը մասնավորապես մեղադրվում է սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու մեղադրանքով հետախուզվող Սասուն Միքայելյանին պարտակելու մեջ:

Հ.Մխոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ զղջացել կատարած արարքի համար:

Պաշտոնական տվյալներով, ընտրություններից հետո ձերբակալվածների թիվը անցնում է 100–ից։