ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը մարտի 18-ին տարածել է «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ» Ուղղված բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար նախաձեռնված հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը ցուցադրվելու է ԳԱԼԱ Հեռուստաընկերության եթերումª Շիրակի մարզում: Նպատակը` 1 օրվա ընթացքում խոսքի ազատությունը եւ ԳԱԼԱ ՀԸ աշխատանքը գնահատողների օգնությամբ հավաքել 25 միլիոն 665 հազար հարյուր դրամ: Սա այն գումարն է, որ Հայաստանի հարկային մարմինները որպես տույժուտուգանք կազմել են առանց պատշաճ հիմքերի: Նույն օրը ժամը 16-ի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակելու է ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ դատական միացյալ գործերով վճիռը: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչ շատ հավանական է, ԳԱԼԱ ՀԸ-ն կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով ՍՊԸ-ն կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզին, որ գործունեության ժամկետը սպառվում է 2012 թվին միայն: Իսկ եթերում մնալով սեփական իրավունքների համար պայքարելը շատ ավելի շահեկան ու նպատակահարմար է քանª եթերազրկված:
Հարգելի Ժողովուրդ,
Խնդրում ենք Ձեր հնարավորությունների եւ կարեցածի չափով մասնակցել մարաթոն-դրամահավաքին. նվիրաբերվող կամ պարտքով տրվող յուրաքանչյուր լուման եւ յուրաքանչյուր դրամը կարող են վճռական լինել:
Պահը վճռական է ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ մեզ բոլորիս համար. խնդիրը միայն հեռուստաընկերությունը չէ, խնդիրը մեր բոլորի Խոսքի, մտքի, տեղեկատվության, արտահայտման, կարծիքի եւ տեսակետի Ազատությունն է: Մենք թույլ չպիտի տանք, որ հեռուստաընկերությունը եթերազրկվի: Խոսքի ազատությունը թանկարժեք հաճույք է: Ազատությունը գին ունի: Մենք պարտավոր ենք վճարել այդ գինը:
Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք, միացե’ք մեզ:
Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:
Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերությունª հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63:
Բանկային կորդինատներ եւ հաշվի համարը կհաղորդվի լրացուցիչ:
Բոլոր նվիրատվություններն ու պարտքով տրվող գումարները կստանան պատշաճ իրավաբանական գրանցում:
Հարգանոք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի
համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան
