ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրազդանում բողոքի ալիքը չի մարում
Ինչպես հայտնի է մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործող կալանավորված է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Սկսած մարտի 23-ից ի պաշտապանություն Սասուն Միքայելյանի բողոքի ակցիաներ են սկսվել Հրազդան քաղաքում։
Այսօրվա՝ Մարտի 25-ի բողոքի ակցիան ուղեկցվել է բռնություններով։ Նախորդ գիշեր ոստիկանություն են տարվել մի
շարք ցուցարարներ, այդ թվում եւ՝ Քաղսի գյուղի գյուղապետը։ Այս գյուղի բնակիչները առանձնապես ակտիվ են մասնակցում բողոքի ակցիաներին։ Այսօրվա բողոքի ակցիայից առաջ ոստիկանությունը փակել է Քաղսիից Հրազդան եկող ճանապարհը։ Բողոքավորները սակայն, հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակվելու են։
Տեղեկություններ ենք ստացել, որ հրաղզդանցի ազատամարտիկ, հաշմանդամ Արշալույս Բոզինյանը ի նշան բողոքի մարտի 25-ից հացադուլ է հայտարարել։
Source Url:
