ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էլի բերման են ենթարկում. UPD Տիգրան Պասկեւիչյանին ազատ արձակեցին
Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում այդտեղ զբոսնողներին: Ներկայում այդ տարածքում շատ մարդ չկա: Ոստիկանները բերման են ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Տիգրան Պասկեւիչյանին եւ Նոր ժամանակներ կուսակցության փոխնախագահ Հրաչ Սարգսյանին:
Ինչպես մեզ հայտնի դարձավ փոքր ուշ, Տիգրան Պասկեւիչյանին Շենգավիթի բաժանմունքում մոտ 1.5 ժամ պահելուց հետո տեղափոխեցին Մաշտոցի բաժանմունք, որտեղ նրանից ներեղություն խնդրեցին եւ ազատ արձակեցին։
Source Url:
