ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հինգ հոգի դեռ հիվանդանոցում է
Ապրիլի 1-ի դրությամբ, Երեւանի բուժհաստատություններում, դեռեւս գտնվում է մարտի 2-ի գիշերը փողոցային անկարգություններից տուժած հինգ մարդ, հայտարարել է Հայաստանի Առողջապահության նախարարությունը։
«Բուժօգնություն ստացողներից մեկը Ոստիկանության աշխատակից է, չորսը՝ քաղաքացիական անձինք։ Երկու քաղաքացի դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարության տվյալներով, մարտի 1-ի դեպքերից հետո բուժօգնություն ստանալու համար Երեւանի հիվանդանոցներ է դիմել 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայողներ։
Source Url:
