ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլավորների քանակը անցավ 30–ից
Քրեակատարողական հիմնարկներում որպես բողոքի ակցիա անժամկետ հացադուլ հայտարարածների թիվն ավելացել է 5-ով: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը լրագրողներին է տրամադրել նրանց անունները` Գրիգոր Ոսկերչյան, Քրիստափոր Էլազյան, Արամ Բարեղամյան, Աղասի Մկրտչյան, Հովհաննես Հարությունյան:
Երեկ անժամկետ հացադուլ էին հայտարարել Վլադիմիր Առաքելյանը, Մարզպետունի Այվազյանը, Սայադ Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը, Շմավոն Գալստյանը, Յուրա Ղազարյանը, Սամվել Հարությունյանը, Խաչիկ Գասպարյանը:
Այսպիսով, մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվածներից հացադուլ են հայտարարել ավելի քան 30 մարդ։ Հիշեցնենք, որ հացադուլավորները պահանջում են իրենց ճանաչել քաղաքական բանտարկյալ «անվավեր ճանաչել 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, անկախ միջազգային հետաքննություն սկսել մարտի 1-ի արյունոտ ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել երկրով մեկ մոլեգնող քաղաքական հետապնդումները, ապահովել տեղեկատվության միջոցներից օգտվելու, հանրահավաքների, ազատ խոսքի եւ ժողովրդավարական մյուս ազատությունները»:
