ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջին իսկ հրամանագրով՝ խախվել է Սահմանադրությո՞ւնը
Նախագահ Սերժ Սարգսյանը առաջին հրամանագրով Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց։ Այս առթիվ հայտարարություն է տարածել «Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբը»։
ՀՀ Նախագահը, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ մասի պահանջները, ՀՀ Վարչապետ է նշանակել զինվորական ծառայություն չանցած պարոն Տիգրան Սարգսյանին», - ասվում է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության` որպես հետեւանք խախտվել է նաեւ ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածով սահմանված «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ» սահմանադրական կարգը:
«Ակհայտ է արդեն, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնների են հայտնվում հիմնականում զինվորական ծառայություն չանցած անձինք, մասնավորապես` ԱԺ նախագահը, Վարչապետը, ՍԴ անդամներ, ՎԴ նախագահը, ԿԲ նախագահը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Երեւանի քաղաքապետը, Կառավարության անդամների գերակշռող մասը, գլխավոր դատախազը, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի մասին բազմիցս ենք ասել։ Գուցե սա՞ է մեր երկրի անվտանգության երաշխիքը Առաջ Հայաստան ծրագրում», ասում են հաղորդագրության հեղինակները։
