ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
12 գործ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանը, 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի ապրիլի 9-ի դրությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում են գտնվում հետևյալ քրեական գործերը.
1. Սույն թվականի մարտի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Մեսրոպ Զաքարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»).
2. 2008 թվականի ապրիլի 1-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Համլետ Աբրահամյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
3. 2008 թվականի ապրիլի 1-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Աբրահամյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
4. 2008 թվականի ապրիլի 1-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Համբարձումյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
5. 2008 թվականի ապրիլի 1-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ավագյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
6. 2008 թվականի ապրիլի 1-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռուբեն Ոսկանյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
7. 2008 թվականի ապրիլի 1-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռաջու Պետրոսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
8. 2008 թվականի ապրիլի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Տիգրան Մելքոնյանի և Լևոն Խաչատրյանի ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով («Պետական գաղտնիք հրապարակելը»).
9. Սույն թվականի ապրիլի 4-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Հովհաննես Ղազարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
10. 2008 թվականի ապրիլի 8-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Մաթևոսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
11. 2008 թվականի ապրիլի 8-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Միսակ Հովակիմյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
12. 2008 թվականի ապրիլի 8-ին դատարան է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի Վարդգես Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով.
