ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հնարավոր են կոշտ գնահատականներ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ հինգշաբթի օրը Վեհաժողովում «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության իրավիճակը» հարցի քննարկման ժամանակ «կլինեն նաեւ կոշտ դիրքորոշումներ:
Տրամադրությունները, կարծում եմ, հստակ են` վիճակը պետք է բարելավվի։ Այլ հարց է, թե ինչպիսի առաջնահերթությունների հարցեր կքննարկվեն, որն է լինելու առավել առաջնահերթ եւ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ընդհանուր առմամբ Վեհաժողովը»:
Դավիթ Հարությունյանի խոսքով, «զեկույց լինելու է, զեկույցը պատրաստվում է, դեռեւս պատրաստ չէ նախագիծը, բայց դրա վրա աշխատանքները տարվում են: Դեռեւս հնարավոր չէ որեւէ բան բացառել, սակայն նորից ուզում եմ անդրադառնալ բուն խնդրին: Խոսքը չի վերաբերում մարտի 1-ի կամ 2-ի իրադարձություններին: Ներկայումս ժողովրդավարական ինստիտուտները ի՞նչ վիճակում են գտնվում Հայաստանում, օրինակ` հավաքների ազատության իրավունքը, զանգվածային լրատվության ազատությունը եւ այլն, դատական համակարգի անկախությունը. այս ամենը քննարկման առարկա է լինելու հինգշաբթի օրը: Եվ հնարավո՞ր են արդյոք կոշտ դիրքորոշումներ` ես չեմ կարող բացառել, որ կլինեն նաեւ կոշտ դիրքորոշումներ»։
