Ապրիլի 20-27-ը՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր Կալիֆորնիայում

Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը այս տարվա ապրիլի 20-ից 27-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր:

«Խնդրում եմ Կալիֆորնիայի բոլոր բնակիչներին այդ շաբաթվա ընթացքում անդրադառնալ կատարված ողբերգությանը եւ դրա հետեւանքներին։ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում սպանվեց ավելի քան մեկ միլիոն հայ, անթիվ մարդիկ կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը», հայտարարել է «տերմինատոր»–նահանգապետը: