Իրավապաշտպան ՀԿ–ների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, ինչի արդյունքում հասարակության մոտ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ,

հետամուտ ենք ՀՀ իշխանությունների նկատմամբ մեր պահանջներում, այն է`

- անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ՀՀ քաղաքացիների համատարած քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումները,

- վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,

- դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շարունակվող գրաքննության.

և հայտարարում ենք,

որ մենք շարունակելու ենք բռնության եւ անօրինականության փաստերի հավաքագրումը եւ դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը, հնարավորինս օժանդակելու ենք արդար դատավարության իրականացմանը:

Ուստի խնդրում ենք ե’ւ ականատեսներին, ե’ւ տուժածներին, ե’ւ նրանց մասին որեւէ տեղեկություն ունեցողներին մարդու իրավունքների խախտման, քաղաքական հետապնդումների վերաբերյալ տվյալները տրամադրել կամ հաղորդել հետեւյալ հասցեներով`

- Արթուր Սաքունց, ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՚ ՀԿ Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 322-42268, էլ. փոստ hcav@hcav.am,

- Նատալյա Մարտիրոսյան, ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե, էլ. փոստ hca@netsys.am,

- Լալա Ասլիկյան, ՙՀույս՚ ՀԿ, հեռ. 093-447643, էլ. փոստ lalakap2000@yahoo.com,

- Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր, հեռ. 091- 403900