ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունը հերքում է
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով
Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, ինչը
զուգորդվել է հրազենի, պայթուցիկ նյութերի եւ այլ հարմարեցված առարկաների
գործադրմամբ իրականացված սպանություններով, բռնություններով, ջարդերով,
հրկիզումներով, գույք ոչնչացնելով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն
գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական
գործի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-որոնողական եւ քննչական
գործողությունները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու
ուղղությամբ, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը եւ հավելել, որ
«Որոշ անձանց կողմից տարածվող տեղեկությունները, թե նշված քրեական գործի
շրջանակներում վերջին օրերին կատարվել են զանգվածային ձերբակալություններ
իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է»:
Ըստ դատախազության, նախաքննության շրջանակներում հարցաքննվում են տարբեր անձինք՝
վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակում՝ այդ թվում
անկարգությունների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների, 10 զոհերի մահվան
պատճառները, կատարված հրկիզումների, գողությունների հանգամանքները, ինչպեu նաեւ
կաuկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, արդարացնող, նրանց
պատաuխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վերջին 10 օրերի ընթացքում ձերբակալվել է երկու անձ. զանգվածային
անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ապրիլի 26-ին
ձերբակալվել է Էդվարդ Աշուղյանը, ում, օրենքով սահմանված ժամեկտում, մեղադրանք է
առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես
խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մայիսի 5-ին իշխանության
ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու
կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Աղայանը: Երկուսն էլ հարցաքննվել են
քրեադատավարական նորմերի պահպանմամբ եւ ձերբակալության հիմքերը բխել են քրեական
գործի հանգամանքներից: Օրենքով նախատեսված կարգով ապահովվել է նրանց օրինական
շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, իսկ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ
հանրությունը կիրազեկվի:
Դատախազությունը հրապարակել է նաեւ նշված քրեական գործի շրջանակներում մայիսի
6-ի դրությամբ նախնական կալանքի տակ գտնվող անձանց ցուցակը՝
1. Ջհանգիրյան Գագիկ Վրեժի
2. Այվազյան Սմբատ Ժիրայրի
3. Բաղդասարյան Տիգրան Եղիազարի
4. Սաղաթելյան Մուշեղ Ագունի
5. Հայոցյան Վարդգես Արսենի
6. Մանուկյան Աշոտ Սարգսի
7. Մալխասյան Մյասնիկ Ժորայի
8. Պետրոսյան Գարիկ Գեղամի
9. Միքայելյան Գուրգեն Էդվինի
10. Շահինյան Արման Սպարտակի
11. Գրիգորյան Հակոբ Վարդանի
12. Սարգսյան Արմեն Սեյրանի
13. Ռուբինյան Կարապետ Ռուբենի
14. Եղիազարյան Գուրգեն Համբարձումի
15. Հակոբյան Հակոբ Վարդանեսի
16. Սարգսյան Ստեփան Ռոբերտի
17. Մարգարյան Արման Գարեգինի
18. Սարգսյան Մհեր Ֆրունզիկի
19. Մկրտչյան Սարգիս Սիմոնի
20. Մարգարյան Արթուր Մանվելի
21. Գեղամյան Արման Ռուբենի
22. Ավագյան Կարեն Ռուբիկի
23. Գրիգորյան Էդիկ Հենզելի
24. Էլազյան Քրիստափոր Գագիկի
25. Բագրատյան Արայիկ Արծրունու
26. Հակոբյան Տիգրան Խաչատուրի
27. Շահնազարյան Արթուր Լեվի
28. Անտոնյան Ահարոն Ռաֆիկի
29. Ավետիսյան Ասլան Հովհաննեսի
30. Պետրոսյան Արթուր Լյովիկի
31. Գրիգորյան Արմեն Պետիկի
32. Ղուկասյան Յուրիկ Աշոտի
33. Ոսկերչյան Գրիգոր Հարությունի
34. Փենինյան Հրայր Հաբեթի
35. Հարությունյան Նորիկ Ռազմիկի
36. Կիտեսով Ալեքսանդր Էմիլի
37. Սիմոնյան Գրիշա Յուրիկի
38. Սիրունյան Սուրեն Ռաֆիկի
39. Աբովյան Սամվել Հայկի
40. Զուրաբյան Արարատ Անուշավանի
41. Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի
42. Մկրտչյան Աղասի Յուրիկի
43. Սարգսյան Ստյոպա Սարգսի
44. Մինասյան Սուրեն Հարությունի
45. Բարսեղյան Գրիգոր Մկրտիչի
46. Ղազարյան Անդրանիկ Վաղարշակի
47. Միքայելյան Սասուն Մեխակի
48. Գրիգորյան Մելիք Հովսեփի
49. Նահապետյան Արտակ Վանոյի
50. Ղավալբաբունց Վարդան Գավրուշի
51. Բանուչյան Արշակ Ռաֆիկի
52. Հարությունյան Շանթ Շահենի
53. Սուքիասյան Տիգրան Վովայի
54. Գրիգորյան Եղիշե Կամոյի
55. Նազանյան Արթուր Սուրենի
56. Գաբրիելյան Գաբրիել Սուրիկի
57. Տոնոյան Լենդրուշ Արմենակի
58. Աշուղյան Էդվարդ Գառնիկի
