Զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավար աշխատակիցների հետ:

Դիվանագետները քննարկել են սույն թվականի ապրիլի 25-ին հրապարակված Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը։ Ըստ նույն աղբյուրի, հանդիպման մասնակիցները բարձր գնահատելով կատարված աշխատանքը նշել են, որ զեկույցը միջազգային ատյաններում մեծ հետաքրքրություն է առաջացրել: