Հայաստանը առաջատար է, բայց դա լավ չէ

Հայաստանը գլխավորում է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը, նշված է Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում:

«Սեւ ցուցակում» Հայաստանին հետեւում են Բանգլադեշը եւ Ադրբեջանը: Ապօրինի ծրագրերը ամենաքիչ տարածումն ունեն Միացյալ Նահանգներում, Լյուքսեմբուրգում եւ Նոր Զելանդիայում:

«Համակարգչային անօրինական ծրագրերի օգտագործման հետեւանքով առաջացած կորուստները անցած տարի կազմել են 14 միլիարդ դոլար», - ասված է զեկույցում: