ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլավոր կալանավոր չկա
Նախօրեին տեղեկություներ էին ստացվել, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Հարություն Ուռուտյանը հացադուլ է հայտարարել: Այս առթիվ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ Հայաստանի կալանավայրերում հացադուլ հայտարարած որեւէ անձ չկա:
Հարություն Ուռուտյանը Հյուսիսային դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացները խոչընդոտելու եւ դիտավորությամբ մեկ ուրիշին առողջությանը վնաս պատճառելու համար:
Արսեն Բաբայանի վկայությամբ՝ Ուռուտյանը տեղափոխվելու է Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկը, քանզի նրա դատավճիռը բողոքարկվել է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան: Առայժմ հայտնի չէ, թե երբ է Վերաքննիչ դատարանը քննելու Ուռուտյանի հայցը:
