ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեղուտի պաշտպանության խմբի հայտարարությունը
Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:
Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության առջև կկայանա Թեղուտի անտառների պահպանության և ուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է` վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահա•ործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից. կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:
Առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 15-ին մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:
Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ,
քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:
Թեղուտի պաշտպանության խումբ
