Թալանել են PANORAMA.AM-ի խմբագրությունը

Այսօր առավոտյան Panorama.am տեղեկատվական կայքէջի լրագրողները հայտնաբերել են, որ անհայտ անձինք թալանել են խմբագրությունը: Գողերը ներս են մտել կոտրելով դարպասի կողպեքը, այնուհետև խմբագրության սենյակներից մեկի ճաղավանդակը, ապա հանել պատուհաններից մեկի մի փեղկը: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը:

Գողերը տարել են մի քանի համակարգիչներ, կապի միջոցներ, ձայնագրող և լուսանկարող սարքեր, նաև այն համակարգիչը, որի մեջ էր խմբագրության ողջ արխիվը:

Խմբագրությունը միջադեպի մասին ցանկացած տեղեկություն հաղորդողին խոստանում է դրամական հատուցում: