Հայաստանն առանց քաղբանտարկյալների

Մարտի մեկի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով կալանավորների կանայք որ արդեն երկու ամիս է պայքարում են հանուն ամուսինների ազատության մտադիր են ձեւավորել կանանց քաղաքացիական շարժում, պայքարին տալ կազմակերպչական տեսք։

Այս շարժման մեջ են 27-70 տարեկան կանայք, ոչ բոլորն են քաղկալանավորի կին։ Օրինակ 27–ամյա երեք երեխաների մայր Անահիտ Ավանեսյանը։ «Ես քաղկալանավոր հարազատ չունեմ, բայց ինձ ավելի ապահով կամ անվտանգ չեմ զգում։ Այժմ ցնցումների փուլում ենք եւ ես կարծում եմ, որ ակտիվությամբ, մեր իրավունքների եւ ազատությունների հարգման պահանջներով կարող ենք ավելի լավ կյանք ստեղծել Հայաստանում», այսօր լրագրողներին ասաց Անահիտը։ Շարժման նախաձեռնողների մեջ է նաեւ երջանահիշատակ Խորեն Պալյանի կինը՝ Ասիան։

Շարժման առաջին եւ հիմնական նպատակն է. Հայաստանը առանց քաղբանտարկյալների:

Շարժման նախաձեռողների տեղեկացմամբ, շատ շուտով կլինի առաջին հավաքը։