ԵՄ հայտարարությունը ՀՀ օմբուդսմենի զեկույցի վերաբերյալ

Մարտի 4-ին Եվրոպական Միությունն իր խորին մտահոգությունն է հայտնել մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում բռնության կիրառման վերաբերյալ, ինչի արդյունքում մարդկային կորուստներ և բազմաթիվ վիրավորներ եղան: Այն ժամանակ մենք անկախ քննություն իրականացնելու կոչ արեցինք` մարտի 1- ի դեպքերի և դրանց պատճառների բացահայտման համար:

Մենք ողջունում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախընտրական և հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ զեկույցի հրապարակումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ մայիսի 12- ին կայացած կլոր սեղան-քննարկումների նախաձեռնությունը: Մենք հորդորում ենք հայաստանյան իշխանություններին Երևանում կազմակերպել զեկույցի ավելի լայն քննարկումներ և հետևել այն հարցերի լուծմանը, որոնք թվարկված են փաստաթղթի վերջում: Այս իմաստով Եվրոպական միությունն աջակցում է Պաշտպանի առաջարկությանը` մարտի 1-ի իրադարձությունների անկախ քննություն իրականացնելու վերաբերյալ: