Ծառահատում Գյումրիում

Մայիսի 18-ին ժ.15.00-16.00-ի սահմաններում, Ախուրյանի խճուղու «Կուլակավան» թաղամասին հարող հատվածում, գյուղապետարանից ոչ հեռու կատարվել է ծառահատում:

Ինչպես տեղեկացնում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը, փողոցին հարող ծառուղում ամբողջությամբ հատվել է 80սմ տրամագիծ ունեցող մեկ բարդի, ևս մեկը հատվել է մասնակի: Հատումը կատարել է նոր կառուցված շինության սեփականատերը, գյուղապետարանի աշխատակիցների ներկայությամբ: Տարածքի զննության ժամանակ հատված ծառի բունը ծածկված էր մանր ճյուղերով, իսկ խոշոր ճյուղերը փռված էին ողջ տարածքով մեկ:

Սեփականատերը նշել է, որ ունի թույլտվություն գյուղապետարանից, բայց այդպես չի կարողացել լրագրողներին ցույց տալ դա հիմնավորող որևէ փաստաթուղթ: