ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դյուրավառ հեղուկ լցնող են բռնել
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հրահրելու, այն է՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներին շշալցված դյուրավառ հեղուկ, մասնավորապես բենզին բաժանելու կասկածանքով 20.05.08թ. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գնել Թովմասյանը: Շշալցված բենզինն օգտագործվել է Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ավտոմեքենաներ հրկիզելու, անկարգություններ կատարելու, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Դատախազությունը խոստանում է լրացուցիչ տեղեկությունններ հաղորդել ավելի ուշ:
