ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրակել են, բայց գազային ատրճանակից
Այսօր ժամը 15-ի սահմաններում Տերյան փողոցի վրա կրակել են Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա:
Ականատեսի վկայությամբ, երբ Միքայել Դանիելյանն իր ավտոմեքենայով կանգնել է կարմիր լույսի տակ, հետեւում կանգնած մեքենայի վարորդը սկսել է ազդանշան տալ: Միքայել Դանիելյանն իջել է ավտոմեքենայից, որ պարզի թե բանն ինչումն է, երբ մեքենայից իջել է մի երիտասարդ եւ կրակել նրա կրծքավանդակին:
Բարեբախտաբար վնասվածքը լուրջ չի եղել, քանի որ կրակել են գազի ատրճանակից:
Source Url:
