ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն-3
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհրդի Հայտարարությունը
Նկատի ունենալով ՀՀ նախա•ահական ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զար•ացումները, մասնավորաբար մարտի 1-ի դեպքերի պատճառով ՀՀ ԵԿՄ ազատամարտիկների ձերբակալումներն ու քաղաքական հետապնդումները, որի արդյունքում, մեզ համար արդարության, ազատության եւ ազ•ային ազատա•րական զարթոնքի ու պայքարի օրինակ ծառայող ազատամարտիկները, հանիրավի ու շինծու մեղադրանքներով հայտնվել են բանտերում, ինչը խաթարում է մեր հավատը վաղվա օրվա նկատմամբ, քանզի բանտված են ՀՀ պետականության, անկախության ու ազատության համար իրենց կյանքի ու արյան •նով հաղթանակը կրողները եւ այդ ո•ին է մեզ առաջնորդել ԵԿՄ շարքերը, ուստի մենք միանում եւ զորակցում ենք մեր ավա• ընկերների պայքարին, հանուն ԵԿՄ անդամների ազատ արձակման:
Մինչ օրս, ենթարկվելով մեր ավա• ընկերների հորդորներին, չենք դիմել եւ մասնակցել պայքարի ծայրահեղ միջոցներին, սակայն, եթե չբավարարվի Երկրապահ Կամավորականների Միության Գյումրու բաժանմունքի ազատամարտիկների օրինական պահանջը, ԵԿՄ Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհուրդը
Հայտարարում է, որ
ԵԿՄ մի քանի տասնյակ երիտասարդ անդամներ պատրաստ ենք միանալու պայքարի ծայրահեղ միջոցին` հացադուլին: Անկանխատեսելի հետեւանքների պատճառով առաջացած բարդությունների պատասխանատվությունը թողնում ենք պետական մարմինների վրա:
