Փոխատեղում ՀՅԴ-ական նախարարների

Դաշնակցական երեք նախարարները կուսակցության ընդհանուր ժողովում ընտրվել են բյուրոյի անդամ, եւ նրանց փոխարեն Դաշնակցությունը նախարարության նոր թեկնածուներ կառաջադրի, մայիսի 27-ին հայտնել է բյուրոյի ներկայացուցիչ վերընտրված Հրանտ Մարգարյանը: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական կներկայացնեն: