Արամ Կարապետյանը շնորհակալ է

Օրերս փոխվեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ, «սուտ մատնության մեղադրանքով» կալանավորված Արամ Կարապետյանի խափանման միջոցը. կալանքի փոխարեն՝ քաղաքից չբացակայելու ստորագրություն: Այս առիթվ հայտարարություն է տարածել Նոր ժամանակներ կուսակցությունը

«Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շարունակում է բուժվել Էրեբունի բժշկական կենտրոնում: Նա իր երախտագիտությունն ու բարեմաղթանքներն է հղում կուսակից ընկերներին, համաժողովրդական շարժման մասնակիցներին, քաղաքական գործիչներին և բոլոր համակիրներին, ովքեր դժվարին պահին կանգնեցին իր կողքին և իրենց զորակցությունը ցուցաբերեցին իրեն:

ՆԺԿ-ն նաև շնորհակալություն է հայտնում ուժային կառույցների ու իրավապահ մարմինների արհեստավարժ այն աշխատակիցներին, ովքեր Արամ Կարապետյանի պարագայում առաջնորդվեցին սառը դատողությամբ և դրսևորեցին բարի կամք»: