ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կքննարկվի օմբուդսմենի զեկույցը
Հայաստանի Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովն որոշել է հունիսի 5-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շուրջ, որը նվիրված է նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:
Հիմնական զեկուցողներն են լինելու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի օմբուդսմենը խստորեն քննադատել էր նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանցից հետո տեղի ունեցածը, մի շարք մեղադրանքներ ներկայացնելով իշխանություններին:
Գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը իրենց անհամաձայնությունն են հայտնել օմբուդսմենի գնահատականների հետ, ծավալուն կերպով ներկայացնելով իրենց առարկությունները։
