ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայում ծեծել են փաստաբանի
Ռուսաստանի մայրաքաղաքում ծեծի է ենթարկվել «Կրթված մեդիա» հիմնադրամի նախագահ Մանանա Ասլամազյանի փաստաբան Վիկտոր Պարշուտկինը:
Փաստաբանի վկայությամբ` իր վրա հարձակվել են երկու սափրագլուխ երիտասարդներ եւ, առանց որեւէ բացատրության, փայտե մահակներով խփել են գլխին: Փաստաբանը լրագրողներին ասել է, թե հարձակումը կապված է Մանանա Ասլամազյանի գործի հետ: Օրերս Ռուսաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Կրթված մեդիա» հիմնադրամի նախագահի հայցը, որով վերջինս բողոքարկել էր իրեն մաքսանենգության մեջ մեղադրելու որոշումը:
Source Url:
