ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախադեպ ստեղծելու փորձ
Մարտի մեկի դեպքերի մասին պաշտոնական հայտարարություններ են տարածել ոչ միայն դատախազություն, ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմիններ, այլ նաեւ ՀՀ դատական համակար•ը եւ օ•տա•ործել նույն ձեւակերպումներ, զան•ավածային անկար•ություններ եւ այլն:
Մարտի մեկի դեպքերից հետո նույն` Ոստիկանին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով կալանավորված Սամվել Հարությունյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը սա նկատի ունենալով այսօր կայացած դատական նիստում հայտարարեց, որ դատական համակար•ը նույն քարոզչությունն է արել փորձել դա վերածել իրականության, ՙինչը կապ չունի արդարադատության հետ՚: Սա նշանակում է, որ դատարանը անկողմակալ չէ եւ սա հիմք է, որ դատարանը ինքնաբացարկ հայտարարի, նկատեց Արթուր Գրի•որյանը: Ըստ նրա, պաշտպանական կողմը կարող է Սամվել Հարությունյանի անմեղության վերաբերյալ ապացույցներ ներկայացնել, սակայն ՙմիեւնույնն է դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնելու, ապացույցները չի •նահատելու, դժվար է երեւակայել, որ ինքնաբացարկ կհայտնի: Դատական համակար•ը հակված չէ քաղաքական բանտարկյալներին ճանաչել՚:
Դատարանը, ինչպես եւ սպասելի էր, մերժեց միջնորդությունը: Ի պատասխան պաշտպանական կողմը հայտարարեց, որ որոշումը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:
Նկատենք, որ մարտի մեկի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատաքննությունների ժամանակ նման հիմնավորում առաջին անգամ է ներկայացվում:
