ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փորձում են ազատվել Արմեն Հարությունյանի՞ց
Lragir.am կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանին որակեց որպես իր «ամենաանհաջող կադր»:
Բանն այն է, որ Արմեն Հարությունյանը հայտնել էր Քոչարյանի կարծիքից տարբերվող կարծիք այդ իրադարձությունների վերաբերյալ: Իսկ իր հայտնի արտահերթ զեկույցում Արմեն Հարությունյանը մատնանշել էր նաեւ մարտի 1-ի իրադարձությունների գործող անձերից մեկին` Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանին: Թեեւ օմբուդսմենին, ըստ օրենսդրության, նշանակում է խորհրդարանը, սակայն Քոչարյանին ոչ իր նախագահության ժամանակ, ոչ էլ ներկայում դա խոչընդոտ չէ. ներկայիս խորհրդարանում, փաստացի, նա մեծամասնություն ունի:
Ըստ լավատեղյակ աղբյուրների, խորհրդարանին հրամայված է լուծել Արմեն Հարությունյանի պաշտոնանկության հարցը: Իսկ պաշտոնանկության համար հիմք է ծառայելու դատախազության եւ ԱԺ հանձնաժողովներից մեկի համատեղ «գործունեությունը»:
